Category Archives: Գրադարանագիտություն

Ինչպե՞ս կարդալ գրքեր. Թարգմանություն. մաս 1

Մաս 1. Ընթերցանությունն ինչպես գործունեություն.
Գլուխ 1. Հասարակ ընթերցողին

Այս գիրքն այն ընթերցողների համար է, ովքեր չեն կարողանում կարդալ: Գիտեմ, այնքան էլ բարեկիրթ չի հնչում, բայց ես ամենևին չէի ցանկանում Ձեզ վիրավորել: Իմ պնդումը գուցե հակասական թվա, չնայած ոչ մի հակասություն այստեղ չկա:
Այդպիսի տպավորություն կարող է ստեղծվել «ընթերցանություն» բառի բազմիմաստության և մեկնաբանությունների պատճառով: Նա, ով կարդաց այս տողերը, անխոս, կարող է կարդալ այս բառի որոշակի իմաստով: Դուք երևի արդեն հասկացաք, ինչ  նկատի ունեմ: Գիրքը ուղղված է նրանց, ովքեր «ընթերցանություն» բառի  նշանակություններից միայն մեկով են կարողանում կարդալ: Գոյություն ունեն ընթերցանության բազմաթիվ տեսակներ և այդ կարողության տարբեր մակարդակներ: Այդ պատճառով, եթե ասենք, որ գիրքը նախատեսված է միայն ավելի լավ կամ նոր ձևով կարդալ ցանկացողների համար, ապա հակասություն չի լինի: Ու՞մ է ուղղված այս գիրքը: Որպես օրինակ երկու ծայրահեղություններ բերեմ: Մեզանից ոմանք՝ փոքրիկ երեխաները, մտավոր հետամնաց մարդիկ և այլ անմեղսունակ արարածներ ընդհանրապես չեն կարողանում կարդալ: Բայց կան նաև ընթերցելու արվեստը վիրտուոզ տիրապետողներ. նրանք բոլոր հնարավոր միջոցներով կարողանում են կարդալ: Հեղինակներից շատերի համար նրանք ամենացանկալի ընթերցողներն են: Բայց մեր գրքում խոսքը կարդալու արվեստի մասին է և այն մասին, թե ինչպես սովորենք ավելի լավ կարդալ։ Այդ պատճառով այն դժվար թե հետաքրքրի նրանց, ովքեր արդեն մասնագիտացել են: Վերոնշյալ երկու բևեռների միջև մենք կգտնենք սովորական ընթերցողներին՝ մեզ, տառաճանաչ մարդկանց: Մենք արդեն գրագիտության ճանապարհին ենք: Մեզանից շատերը հասկանում են, որ ընթերցելու վարպետներ չեն: Դրա մասին կարելի է տարբեր կերպ իմանալ, բայց մեր անկարողությունը մենք ավելի ուժեղ ենք զգում, երբ գրեթե ֆիզիկապես է դժվար դառնում կարդալ որևէ բան, երբ այլ մարդ կարդացել է այդ նույն տեքստը և հասկանալ տվել՝ ինչքան շատ բան ենք բաց թողել կամ սխալ հասկացել դրանում: Եթե նման փորձ չեք ունեցել, եթե երբեք ընթերցելիս դժվարություններ կամ հիասթափություն չեք զգացել այն բանի համար, որ արդյունքը չի համապատասխանում վատնած ջանքերին, ապա չգիտեմ՝ ինչպես Ձեզ գրավեմ: Այնուամենայնիվ մեզանից շատերն են ընթերցանության ժամանակ այս կամ այն դժվարությունների հանդիպել՝ չհասկանալով՝ ինչի հետ գործ ունեն կամ ինչպես դրանք հաղթահարեն: Ենթադրում եմ՝ բանն այն է, որ շատերն ընթերցանությունը չեն համարում բարդ գործունեություն: Բայց կարդալու գործընացը, ինչպես յուրաքանչյուր այլ արվեստ, բաղկացած է տարբեր փուլերից, որոնցից յուրաքանչյուրում հնարավոր է կատարելագործել և հղկել կարողությունները: Մենք նույնիսկ չենք ենթադրում, որ գոյություն ունի ընթերցանության արվեստ՝ որպես այդպիսին: Մեզ ավելի հաճախ թվում է, թե կարդալու կարողությունը պարզ և բնական է, ինչպես տեսնել և խոսել կարողանալը: Իսկ այդպիսի կարողությունները ոչ ոք արվեստ չի կոչում:
Անցած ամառ, երբ աշխատում էի այս գրքի վրա, ինձ մի երիտասարդ հյուր եկավ: Նա իմացել էր՝ ինչի մասին եմ գրում, և խնդրեց ինձ բացատրել՝ ինչպես ավելի լավ կարդալ: Ընդ որում, իմ զրուցակիցը ակնկալում էր մի քանի նախադասությամբ պատասխան ստանալ և լուրջ հույսեր ուներ, որ ինչ-որ ոչ բարդ բաղադրատոմս իրեն անհապաղ կհասցնի հաջողության: Ես փորձեցի բացատրել, որ ամեն ինչ այդքան հեշտ չէ: Ընթերցանության տարբեր օրենքներ ուսումնասիրելու ու դրանց կիրառությունը ցուցադրելու համար ինձանից մի քանի տասնյակ էջեր պահանջվեցին: Ես պատմեցի, որ թենիս խաղալ սովորողների համար դասագրքի պես մի բան եմ գրում։ Սովորաբար այդպիսի ձեռնարկներում քննարկվում են տարբեր հարվածներ իրականացնելու տեխնիկան, դրանց կիրառման տարբերակները և հաջող խաղի ընդհանուր ռազմավարության մշակումը։ Կարդալու արվեստը հարկավոր է ներկայացնել նման կերպով:
Ամեն փուլի համար գույություն ունեն օրենքներ, որոնց պետք է հետևել յուրաքանչյուր գիրք ընթերցելիս:
Երիտասարդը շփոթվեց: Նա կասկածում էր, որ չի կարողանում ճիշտ կարդալ, բայց չէր պատկերցանում` ինչքան շատ բան է հարկավոր ուսումնասիրել այդ իրավիճակը շտկելու համար: Իմ զրուցակիցը երաժիշտ էր, այդ պատճառով ես իմ հերթին հետաքրքրվեցի` արդյոք բոլոր նրանք, ովքեր ձայներ լսելու կարողություն ունեն, կարողանում են սիմֆոնիա լսել: Նրա պատասխանը կանխատեսելի էր. իհարկե՝ ոչ: Ես խոստովանեցի, որ ինքս էլ չեմ կարողանում ճիշտ լսել երաժշտությունը և խնդրեցի, որ բացատրի՝ ինչպես դա անել երաժշտի տեսանկյունից: Իհարկե, նա կարող էր բացատրել, բայց ոչ երկու բառով: Սիմֆոնիա լսելը հեշտ չէ: Բավական չէ միայն ներկա գտնվելը, կարևոր է ուշադրություն դարձնել նրբերանգների վրա, տարբերել դրանք և իրար մեջ համակարգել: Կարճ պատմել այն ամենի մասին, ինչ ինձ հետաքրքրում է, երիտասարդը չկարողացավ: Ավելին, անհրաժեշտ էր, որ ես բավական երկար ժամանակ երաժշտություն լսելի, որպեսզի դառնայի փորձառու գնահատող և հասուն ունկնդիր:
Այժմ իմ զրուցակիցն ինձ ավելի լավ էր հասկանում, քանի որ նույնը վերաբերում է նաև ընթերցանությանը: Ես կարող եմ սովորել երաժշտություն լսել, իսկ նա՝ կարդալ նույնատիպ պայմաններում: Կարդալ կարողանալը շատ նման է ցանկացած այլ արվեստի կամ հմտության: Հարկավոր է սովորել և կիրառել որոշ կանոներ: Անհրաժեշտ սովորություններն ու հմտությունները ձեռք են բերվում բացառապես փորձով: Անհաղթահարելի դժվարություններ չկան, միայն սովորելու ցանկություն և համբերություն է պետք:
Չգիտեմ՝ իմ պատասխանն ամբողջությամբ բավարարեց երիտասարդին, թե՝ ոչ, քանի որ այդ հարցին իր մոտեցման մեջ ես մի կարևոր խնդիր նկատեցի. նա ոչ ամբողջովին էր գիտակցում, թե ինչ է ընթերցանությունը: Համարելով, որ կարդալ կարող է յուրաքանչյուր ոք, քանի որ դա դեռ տարրական դպրոցում է ուսուցանվում, նա դժվար թե կարողանա հասկանալ, որ ընթերցանությունը քիչ է տարբերվում երաժշտություն լսելուց, թենիս խաղալուց և բարդ գործունեության այլ ձևերից, որտեղ կիրառվում են զգայարաններն ու մտածողությունը:
Վախենամ՝ այս խնդիրը մեզանից շատերին է վերաբերում, այդ պատճառով գրքի առաջին մասում ես մտադիր եմ ընթերցանությունը դիտարկել որպես գործունեություն: Բայց գիտակցելով, թե ինչ է այն իրենից ներկայացնում, դուք (ինչպես այդ երիտասարդը) պատրաստ չեք լինի անհրաժեշտ ուսուցմանը:
Իհարկե, ես ենթադրում եմ, որ ցանկանում եք սովորել: Բայց չեմ կարող ձեզանից լավ սովորեցնել ձեզ: Ոչ ոք չի ստիպի ձեզ ավելին սովորել, քան դուք ցանկանում եք կամ անհրաժեշտ եք համարում: Մարդիկ հաճախ ասում են, որ կկարդային հաճույքով, եթե իմանային՝ ինչպես դա անեն: Իրականում նրանք կարող են սովորել, միայն պետք է փորձել: Եվ նրանք կփորձեն, եթե իրոք ցանկանում են:

2

Պետք է խոստովանեմ, որ ինքս կարդալ չգիտեի, մինչև քոլեջն ավարտելը: Դա պատահաբար բացահայտվեց, երբ փորձեցի այլոց կարդալ սովորեցնել: Կարծում եմ, շատ ծնողներ են նման բացահայտում արել, երբ իրենց երեխաներին էին կարդալ սովորեցնում: Պարադոքսալ է, բայց այդ գործընթացի արդյունքում ծնողներն ավելի շատ բան են իմանում ընթերցանության մասին, քան երեխաները: Պատճառները պարզ են. նրանք ակտիվ դիրքում են, այլապես անհնար կլիներ սովորեցնելը:
Վերադառնանք իմ պատմությանը: Եթե հավատանք ուսումնական քարտուղարի գրառումներին, այդ ընթացքում ես Կոլումբիայում հաջողակ ուսանողներից էի: Մենք լավ գնահատականներ էինք ստանում: Բավական էր մի քանի հնարք սովորել, և ամեն ինչ սահուն էր ընթանում: Եթե այն ժամանակ մեկն ասեր, թե մենք քիչ բան գիտենք կամ վատ ենք կարդում, մենք լուրջ ցնցում կապրեինք։ Մեզնից ոչ ոք չէր կասկածում, որ բավարար չափով լավ է լսում դասախոսությունները և կարդում է ուսմանն անհրաժեշտ գրքերը, որ կարողանա քննատոմսերի հարցերին գերազանցի պատասխանել։ Հենց սա էինք համարում մեր ընդունակությունների հաստատումը։
Մեզանից ոմանք գրանցվել էին դասընթացի, որն ազդելու էր մեր ինքնագնահատականի բարձրացման վրա: Այն անցկացնում էր Ջոն Էրսքինը: Դասընթացը տևում էր երկու տարի, կոչվում էր ,,General Honors” (Գերազանցիկների համար ընդհանուր դասընթաց) ու ուղղված էր բարձր ու ցածր կուրսեցի ընտրյալ ուսանողներին: Այնտեղ բացառապես հայտնի գրքեր էինք կարդում՝ սկսած հունական դասականներից, հին հռոմեական և միջնադարյան  գրականության գլուխգործոցներից, մինչև ժամանակակից հեղինակներ, ինչպիսիք են Ուիլյամ Գեյմսը, Էյնշտեյնը, Ֆրեյդը: Ընթերցանության համար գրքեր ընտրում էինք տարբեր ոլորտներից՝ պատմություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն, հոգեբանություն, պոեզիա, արձակ… Շաբաթը մեկ անց էինք կացնում ոչ ֆորմալ սեմինարի նման մի բան, որտեղ կարդացածը քննարկում էինք դասավանդողների հետ: Դասընթացն ինձ վրա կրկնակի ազդեցություն թողեց: Մի կողմից ինձ թվում էր՝ ոսկի երակ եմ գտել։ Իսկական նյութ և դրա վրա իսկական աշխատանք։ Դրանք ակադեմիական դասագրքերն ու կոնսպեկտները չէին, ինչի համար միայն մարզված հիշողություն էր պետք։ Ցավոք, ես ոչ թե պարզապես որոշեցի, թե ոսկի եմ գտել, այլ ինձ դրեցի հանքատերի տեղ։ Ինձ «հանրահայտ» գրքեր էին շրջապատում: Ես կարողանում էի կարդալ: Ամբողջ աշխարհն իմ գրպանում էր: Եթե ավարտելուց հետո բիզնեսով, բժշկությամբ կամ իրավաբանությամբ զբաղվեի, մի օր կմտածեի, թե կարողանում եմ կարդալ ու մյուսներից կարդացած եմ, բայց քնից շուտ արթնացա:
Քոլեջում ձևավորված ամեն մի պատրանքին ի պատասխան կյանքը պատրաստում է իր դաժան դասը։ Բժշկին կամ իրավաբանին նման բացահայտման համար գործունեության մի քանի տարին հերիքում է։ Բիզնեսի կամ լրագրության աշխարհը իրեն ֆինանսիստ կամ գրչի վարպետ համարող պատանուն նման պատրանքից ազատում է դիպլոմն ստանալուց անմիջապես հետո։ Ես համալսարանն ավարտեցի՝ համոզված լինելով, որ ստացել եմ հիանալի կրթություն և գերազանց կարողանում եմ կարդալ: Նման մոլորությունից ինձ բուժեց դասավանդումը: Պատիժը ճշգրտորեն համապասխան էր հանցանքին։ Ավարտելուց մեկ տարի անց ես պիտի վարեի գերազանցիկների հենց նույն կուրսը, որտեղ ես իմ ժամանակին ինքնահավանությունս էի զարգացնում: Բոլոր այն գրքերը, որոնց մասին ինձ վիճակված էր պատմել, կարդացել էի ուսանողական տարիներին: Ես երիտասարդ էի ու ինքնավստահ, հետևաբար որոշեցի շաբաթը մեկ վերընթերցել դրանք հիշողությունը թարմացնելու համար: Մեծագույն զարմանքով բացահայտեցի, որ ասես առաջին անգամ եմ կարդում այն գրքերը, որոնք ես հետևողականորեն ու համառորեն «յուրացնում էի» ուսման տարիներին: Գիտակցումը ավելի ուշ եկավ ու դարձավ հայտնություն. ես ոչ միայն քիչ բան էի հիշում այդ գրքերից, այլ նաև վատ էի ընթերցել: Որպեսզի թաքցնեի տգիտությունս ու անիրազեկությունս, ես այնպես էի գործում, ինչպես ցանկացած երիտասարդ դասավանդող, ով վախենում էր առաջին աշխատանքից ու սովորողներից: Ես ակտիվորեն դիմում էի հավելյալ աղբյուրների՝ հանրագիտարանների, հոդվածների, գրքերի մասին գրքերի՝ հույս ունենալով դրանց միջոցով սովորողներից ավելի կրթված երևալու: Աշխատելով ինչ- որ գրքի վրա՝ ես մտածում էի, որ նրանք անպայման կհասկանան, որ իմ հարցերն ու դատողությունները հիմնված են շատ խորը ու մտածված ընթերցանության վրա: Բարեբախտաբար, ինձ բացահայտեցին: Հակառակ դեպքում ես այդպես էլ կբավարարվեի դասավանդման խաբկանքով, ինչպես ավելի վաղ ուսման խաբկանքով էի բավարարվում: Հաջողությամբ հիմարացնելով ուրիշներին՝ ես շուտով կզբաղվեի ինքնախաբեությամբ: Ճակատագրի առաջին ընծան եղավ կուրսի իմ գործընկերը՝ բանաստեղծ Մարկ Վան Դորենը: Նա քննարկումներ էր վարում պոեզիայի մասին, իսկ ես՝ պատմության, գիտության ու փիլիսոփայության մասին: Մարկը մի քանի տարով մեծ էր ինձանից և զգալի չափով ավելի լավ էր կարողանում ընթերցել: Դրա հետ մեկտեղ հավանաբար նա ավելի ազնիվ էր ինձանից: Ստիպված էի համեմատել նրա ուսուցման ոճը իմի հետ ու անմխիթարական հետևություններ անել. խաբել ինձ ես չէի կարող: Հասկանալու համար ես կարդում էի ոչ թե գիրքը, այլ նրա մասին: Ես իմ ունկնդրին այնպիսի հարցեր էի տալիս, որ կարող էր տալ ցանկացած մեկը, ով տեղյակ չէր գրքից: Դրա հետ մեկտեղ ես նման էի այն մարդուն, որը տոննաներով  հավելյալ նյութեր է փորփրել, որոնք նախատեսված են կարդալ չկարողացող կամ չուզող մարդկանց համար: Մարկի հարցերը, հակառակը, ծնվում էին գրքի բովանդակությունից: Թվում էր՝ նրա ու հեղինակի մեջ արդեն վստահելի հարաբերություններ են առաջացել: Նրա համար յուրաքանչյուր գիրքը մի ողջ աշխարհ էր՝ անծայրածիր տարածություն հետազոտության համար: Ու արդարացի պատիժ էր իջնում այն ուսանողի գլխին, որը պատասխանում էր հարցերին այնպես, կարծես այդ աշխարհում ճանապարհորդելու փոխարեն շտապ ուղեցույցն էր թերթել: Տարբերությունը չափազանց ակնհայտ ու անտանելի էր ինձ համար: Այն վայրկյան անգամ չէր թողնում ինձ մոռանալ, որ ես չեմ կարողանում ընթերցել: Ճակատագրի մյուս ընծան դարձավ սովորողների իմ առաջին կուրսը: Նրանք անմիջապես առաջ նետվեցին՝ գերազանցելու իրենց դասավանդողին, ու սովորեցին հանրագիտարաններ, հոդվածներ ու դասականների վերաբերյալ նախաբաններ ընթերցել ինձանից ոչ պակաս: Նրանցից մեկը, որը հետագայում քննադատ դարձավ, առավել մեծ եռանդ էր ցուցաբերում: Անհատնում հիացմունքով նա դիմում էր հավելյալ նյութերի քննարկումների՝ դրանով մյուս սովորողներին ու ինձ հենց գրքի մասին խոսելու անհրաժեշտությունը մատնանշելով: Ընդ որում, ես կարծում եմ, որ այդ խմբի ուսանողները, ապագա քննադատին էլ վերցրած, ինձանից լավ չէին կարդում: Իհարկե մեզանից ոչ մեկը, բացառությամբ Վան Դորենի, իսկապես չէր կարդում: Դասավանդողի դերում լինելուց մեկ տարի անց ես ազատվեցի իմ՝ կարդացած լինելու պատրանքից: Այդ ժամանակվանից ես ուսանողներին վեց տարի շարունակ սովորեցնում էի կարդալ Կոլումբիական համալսարանում Վան Դորենի հետ և հետո նաև տասը տարի՝ Չիկագոյի համալսարանում, նախագահ Ռոբերտ Հաթչինսոնի հետ նույն շարքում: Համարում եմ, որ այդ տարիների ընթացքում ես աստիճանաբար ավելի լավ սովորեցի կարդալ, դադարեցի ինքնախաբեությամբ զբաղվելուց ու ինձ մասնագետ կարծելուց: Ինչո՞ւ: Կարդալով տարեցտարի միևնույն գրքերը՝ ես ամեն անգամ անկեղծորեն զարմանում էի. գիրքն ինձ կատարելապես նոր էր թվում, կարծես ես այն առաջին անգամ էի բացում: Վերընթերցելով հերթական գիրքը՝ ես ինքս ինձ ասում էի, որ հիմա արդեն կատարելապես յուրացրել եմ ամեն ինչ, բայց ամեն հերթական ընթերցումից հետո ես գտնում էի նախորդ անգամ սխալ հասկացած մասեր: Կարծում եմ, որ այդպիսի մի քանի կրկնությունից հետո նույնիսկ հետամնաց մարդը կհասկանա, որ չի կարողանում կարդալ ինչպես հարկն է: Իհարկե գործը անելով է վերջանում, բայց ընթերցանության հմտության մեջ, ինչպես ցանկացած այլ հմտության մեջ, ավելի շատ պրակտիկա է անհրաժեշտ, քան ի սկզբանե թվում էր:

3

Ես կիսվում եմ երկու ցանկությունների արանքում: Անկասկած, ես ուզում եմ, որ դուք ինչքան հնարավոր է արագ ընթերցել սովորեք, բայց դրա հետ մեկտեղ չեմ համարձակվում ձեզ խաբել՝ արագ ու հեշտ արդյունք խոստանալով: Համոզված եմ, որ դուք ինքներդ էլ չեք ցանկանում խաբված լինել: Ընթերցանության ուսուցումը, ինչպես ցանկացած այլ հմտության ձեռքբերում, որոշակի դժվարություններ է ենթադրում, որոնց հաղթահարումը ջանք ու ժամանակ է պահանջում: Կարծում եմ՝ ով որ որևէ գործունեություն է սկսում, պատրաստ է դրան ու գիտակցում է, որ ոչինչ չի տրվում առանց ջանքի: Մանկասայլակից դուրս գալու, մի ողջ կարողություն վաստակելու, երջանիկ ընտանիք կազմելու կամ գտնելու համար իրական իմաստությունդ  ժամանակ ու ավյուն է անհրաժեշտ: Մի՞թե տրամաբանական չէ, որ կարդալու կարողությունն ու արժանի գրքերի ընտրությունը նույնպիսի ջանքեր են պահանջում:
Իհարկե ամեն ինչ մի քիչ ավելի արագ կլիներ, եթե մենք ուսուցումը դեռ դպրոցից սկսեինք: Ցավոք, սովորաբար հակառակն է տեղի ունենում՝ դպրոցում մենք կասեցնում ենք շարժը: Մանրամասն դպրոցների թերությունների մասին ես կարտահայտվեմ հետո: Հիմա միայն փաստն եմ արձանագրում, որը բոլորին է վերաբերում, քանզի զգալի կերպով հենց դպրոցն է մեզ դարձնում ընթերցել և դրանից օգուտ ու հաճույք քաղել չկարողացող մարդիկ։
Ուսում ստանալու պրոցեսը չի դադարում ուսումնական հաստատությունը ավարտելուց հետո, ինչպես նաև յուրաքանչյուրիս կրթության պատասխանատվությունը չի կարելի լիովին դնել դպրոցական համակարգի վրա: Յուրաքանչյուրը կարող է ու պետք է ինքը որոշի՝ բավարարում է իրեն ստացած կամ ստանալիք կրթությունը: Եթե ոչ, ապա շտկել դրությունը թե՝ ոչ, յուրաքանչյուրի անձնական ընտրությունն է: Քանի ուսումնական հաստատությունները մնում են այնպիսին, ինչպիսին այսօր են, ևս մի դիպլոմը հազիվ թե օգնի: Լուծման տարբերակը (երևի թե միակը մեզանից շատերի համար) բարձրացնելն է ընթերցանության որակը, որպեսզի այդպիսով արդյունավետ սովորենք գրքերով:
Հենց այդ որոշման մասին է այս գրքում խոսվելու: Այն հասցեագրված է մեծերին, ովքեր սկսում են հասկանալ, թե ինչքան քիչ գիտելիք են ստացել դպրոցում ու քոլեջում: Այս գիրքը պետք կգա այն մարդկանց, ում բախտը ավելի քիչ է բերել, քանզի միայն հիմա զարմանքով իմացան, որ ինչ- որ բանից զրկված են եղել: Գիրքը կարող է օգտակար լինել դպրոցների ու քոլեջների սովորողներին, որոնք պարբերաբար հարց են տալիս, թե ինչպես և ինչով լրացնեն սեփական կրթությունը: Եվ վերջապես գիրքը պետք կգա նույնիսկ դասավանդողներին, որոնք երբեմն զգում են, որ իրենց սովորողներին բավականաչափ գիտելիք չեն տալիս, բայց չգիտեն ինչպես շտկեն դրությունը:
Խոսելով սովորական ընթերցողների այսքան լայն լսարանի մասին, ես հաշվի եմ առնում նրանց մակարդակների և ունակությունների բոլոր տարբերությունները, կրթության ու փորձի և, իհարկե, հետաքրքրությունների ու մոտիվացիաների աղբյուրների միջև տարբերությունները: Բայց առաջնային կարևորությունը այս հարցում ընդհանուր նպատակն ու դրա արժեքավորությունը հասկանալն է:
Մենք կարող ենք զբաղվել գործունեությամբ, որն ընդհանրապես կապ չունի ընթերցանության հետ, բայց այնուամենայնիվ զգալ, որ կյանքը ավելի տարատեսակ կլինի, եթե առօրյայի մի մասը նվիրենք ինքնազարգացմանը, օրինակ՝ գրքերի օգնությամբ: Բացի դրանից՝ երբեմն աշխատանքը մասնագիտական գրականության ընթերցում է պահանջում. բժիշկը միշտ պիտի տեղյակ լինի բժշկական նորություններից, իրավաբանը պարտավոր է դատական գործեր կարդալ, գործարարը պիտի ուսումնասիրի ֆինանսական հաշվետվությունները, ապահովագրական քաղաքականությունը, պայմանագրերը և այլն: Կարևոր չէ, կարդում ենք աշխատանքի, թե ինքնազարգացման համար, պարզ է մի բան. դա կարելի է անել կամ որակով, կամ՝ ոչ այնքան:
Մենք կարող ենք քոլեջում սովորել, օրինակի համար, լինել աստիճան ստանալու թեկնածու և դրա հետ մեկտեղ գիտակցել, որ ավտոմատ կերպով մեր գլուխը գիտելիք են խցկում, ոչ թե բառի լայն իմաստով զարգացնում են։ Ուսանողների մեծ մասը մինչև բակալավրի դիպլոմ ստանալու պահը չորս տարի այսպես թե այնպես տարբեր առարկաներ է ուսումնասիրել, որից հետո քննություն է հանձնել: Այդ գործընթացի հաջողությունը կախված է եղել նույնիսկ ոչ այդ առարկայից, այլ դասավանդողի անձից: Եթե ուսանողը քաղել է նյութի հիմնական մասը դասախոսություններից և դասագրքերից՝ լինելով, դրա հետ մեկտեղ, դասավանդողի սիրելին, ապա նա բավականին հեշտ քննությունը կհանձնի: Բայց, դրա հետ մեկտեղ, բաց է թողել զարգանալու հնարավորությունը:
Իհարկե, մենք կարող ենք դպրոցում, քոլեջում կամ համալսարանում դասավանդել: Հուսով եմ, որ դրանով հանդերձ մենք գոնե ինքներս մեզ  կխոստովանենք, որ ընթերցանության մասնագետներ չենք: Մենք հրաշալի հասկանում ենք, որ որակյալ ընթերցանության մեջ շատ հեռու չենք անցել մեր ուսանողներից: Յուրաքանչյուր մասնագիտության մեջ որոշակի հնարքներ կան, որոնք օգնում են հանրության վրա տպավորություն գործելուն: Ուսուցչի հնարքը գիտելիքը և փորձը առաջին պլանում դնելն է: Դա այնքան էլ խորամանկություն չէ, որովհետև սովորաբար մենք այնուամենայնիվ գիտենք ու կարող ենք մի քիչ ավելին, քան մեր ուսանողները: Բայց չարժի ինքներս ընկնենք այդ թակարդը: Եթե մենք չենք հասկանում, որ ուսանողը չունի որակյալ ընթերցանության հմտություն, դա խորամանկությունից ավելի վատ է, որովհետև այս դեպքում մենք որպես մանկավարժ մեր ուղիղ պարտականությունները չենք կատարում: Իսկ կարդալու սեփական ունակության նկատմամբ մոլորությունը ընդհանրապես վերածվում է ինքնախաբեության:
Լավագույն բժիշկները կարողանում են գրավել հիվանդի վստահությունը՝ բացահայտ խոստովանելով իրենց սահմանափակումների մասին: Մենք ամենալավ ուսուցիչ ենք համարում  նրան, ով ամենաքիչ պահանջները ունի: Եթե ուսանողները փակուղում են հայտնվել դժվար խնդրի լուծման մեջ, ապա դասավանդողը, ով չի թաքցնի իր դժվարությունները, կօգնի նրանց ավելի շատ, քան մանկավարժը, որը բարձրացել է պատվանդանի վրա: Եթե մենք ազնվորեն խոստովանեինք, որ դժվարություններ ունենք ընթերցանության մեջ, և քիչ թաքցնեինք, թե ինչքան դժվար է մեզ համար ընթերցելը, ապա մենք կկարողանայինք շահագրգռել ուսանողներին հենց գիտելիք ստանալու ընթացքով, քննություն տալու փաստի փոխարեն:
Կարծում եմ՝ մինչ այս պահը ընթերցել չիմացող մարդիկ արդեն հասկացան, որ ես ինքս էլ նրանցից այնքան էլ առաջ չեմ: Ես հստակ հասկանում եմ՝ ինչ չգիտեմ ու, հնարավոր է, թե ինչու չգիտեմ: Իմ հիմնական առավելությունը հենց դա է: Դա է նաև իմ հիմնական նվաճումը այսքան տարի դասավանդելու ընթացքում: Անկասկած, եթե ես մի բան ավելի լավ եմ կարողանում անել, քան ուրիշները, հաճույքով պատրաստ եմ օգնելու շրջապատիս՝ հանուն նպատակի, որը արդարացնում է այսչափ լուրջ ջանքերը:
Երբեմն անսպասելի պարզվում է՝ ոչ այդքան շնորհալի ուսանողը ընդունակ է որակով ընթերցել գիրքը: Մասնագետներն ընթերցում են սովորաբար ոչ պակաս մակերեսային, քան մենք, բայց նրանք հաճախ այդ առումով շատ լուրջ աշխատանք են կատարում, եթե տեքստը ուղղակի կապված է նրանց մասնագիտության հետ և հատկապես, եթե դրանից է կախված նրանց հեղինակությունը: Իրավաբանը ամենայն հավանականությամբ բծախնդրորեն կվերլուծի իր պրակտիկայի համար բոլոր հրատապ դատական գործերը: Բժիշկը նույն կերպ ուշադիր կկարդա ցանկացած կլինիկական ուսումնասիրության մասին, եթե դրանում իր համար կարևոր ախտանիշների մասին տեղեկություն կա: Այս օրենքը գործում է նաև գործունեության այլ ոլորտներում: Նույնիսկ բիզնեսը ստանում է գիտական նրբերանգ, երբ գործարարները ստիպված են լինում ֆինանսական հաշվետվություններ կամ պայմանագրեր կարդալ: Ճիշտ է, ես լսել եմ, որ շատ գործարարներ չեն կարողանում ինչպես հարկն է նման փաստաթղթեր կարդալ, նույնիսկ եթե սեղանին է դրված նրանց սեփական ֆինանսական բարեկեցությունը:
Ընդհանուր առմամբ կանանց ու տղամարդկանց շրջանում նույնանման հմտությունները վերլուծելու փորձից, անկախ նրանց գործունեության բնույթից, ես հիշում եմ միայն մի իրադրություն, երբ մարդիկ ընթերցանության մեջ գերազանցում են իրենք իրենց: Ստանալով սիրային գրություն՝ սիրահարները կարդում են տողերի արանքում ու դրանց տակ եղածը, ուսումնասիրում են մանրագույն մասնիկները և տեքստն ամբողջությամբ, նրբորեն զգում են համատեքստը, երկիմաստությունը, ակնարկներն ու թաքնված իմաստը:  Նրանք որսում են բառերի գույնը, արտահայտությունների բույրն ու նախադասությունների քաշը: Երբեմն նրանք նույնիսկ ուշադրություն են դարձնում կետադրության վրա: Եվ նրանք դեռ անընդհատ վերընթերցում են այդպիսի նամակները ամեն անգամ առաջին անգամվա պես: Բոլոր այս օրինակները, հատկապես վերջինը, օգնում են պատկերացում կազմելու ընթերցանության գործընթացի իմ անձնական նկատառումների մասին: Եվ այնուամենայնիվ, դա դեռ բավական չէ: Որպեսզի ավելի խորը հասկանանք դրա  էությունը, հարկավոր է ավելի հստակ տարբերել ընթերցանության տեսակներն ու մակարդակները: Գիրքը ավելի գրագետ ընթերցելու համար (իսկ ես հատկապես այդպես եմ ուզում ձեզ ընթերցել սովորեցնել) պետք է ընկալել նման տարբերությունների էությունը: Այդ մասին մենք կխոսենք հաջորդ գլխում: Հիմա կարևոր է հասկանալ, որ այս գիրքը ոչ թե ընդհանրապես ընթերցանության մասին է, այլ այն ընթերցանության մասին, որը մարդիկ սովորաբար չեն կարողանում, եթե իհարկե սիրահարված չեն:

Թարգմանիչ:
Համար:
Կրթական աստիճան:
Реклама

Оставьте комментарий

Filed under Գրադարանագիտություն

Ինչպես կարդալ գրքեր

 

Հեղինակ:

Տնտեսագիրության դոկտոր, պրոֆեսոր,
ՌԴ մշակությի վաստակավոր գործիչ
Բ.Ս.Եսենկինի՝ Մորտիմեր Ադլերի գրքի  նախաբանը

— Դե ի՞նչ, կարդացի՞ք գիրքը:
— Կարդացի, Ձերդ գերազանցություն:
— Ինչի ՞մասին էր, բարեկա՛մս: Պատմեք:
— Մոռացել եմ, Ձերդ գերազանցություն:
— Նշանակում է, դուք չեք կարդացել կամ անուշադիր` մեխանիկորեն եք կարդացել… Չեղա՜վ:
Ա.ՊՉեխով

Էվրիկա՜։  Մենք  չենք կարողանում ընթերցել: Թվում է, թե հարյուրամյակներ շարունակ գիրքը գիտելիքի կարևոր գործիք է եղել ժողովուրդների ձեռքին:
Հիշելով գրքի պատմությունը՝ ինչպես է ստեղծվել, տարածվել սեպագիր արձանագրությունների, կավե աղյուսների, մագաղաթի միջոցով, ինչպես է «պայքարել» իր գոյության համար, համոզվում ենք, թե որքան քիչ ենք ճանաչում և գնահատում այն, ինչ ունենք:
Պոստինդուստրիալ դարը տեղեկության հայթայթման նոր հնարավորություն է ընձեռել: Այժմ մեկը արտագրում է, մյուսը՝ ներբեռնում, երրորդը՝ պատճենում՝ սխոլաստիկ գիտելիքներ ստանալով: Նշանավոր ստեղծագործությունների ընթերցողն աստիճանաբար իր տեղը զիջում է ինֆորմացիայի սպառողին, որը, ինչպես ուրիշի տուն մտնողը, մտնում է տեքստի մեջ ու առանց հապաղելու դուրս գալիս, որպեսզի վերցնի մտածելու համար իրեն մեկնված սերմը: Հայացքը սահեցնելով տեքստի վրայով, քաղելով մտքի ու գաղափարների դրվագներ՝ համարում ենք, որ գտել ենք ճշմարտությունը: Ավա՜ղ, դա թափառող քամի է, որ մի ականջով մտնում է, մյուսից դուրս գալիս։ Եվ որպես տեսիլք՝ հալչում է ճանաչողության խորությունը։ Մենք նշանավոր գրքեր կարդալով չենք հասնում գագաթին, երբեմն նույնիսկ ինքներս մեզ չենք կարող ասել՝ ես կարդալ եմ սովորել, ես հասկանալ եմ սովորել, ես տեսնում եմ հոգին այն գրողի, ով ինձ իր աշխարհն է բերել, իր ապրումները, փորձը։
Այս գիրքը, որ գրվել է մինչև 2-րդ համաշխարհային պատերազմը, հնարավոր է, այսօր ավելի արդիական է, քան այն ժամանակ։ Համակարգչի և հեռուստացույցի էկրաններից վազող ժամանակակից տեղեկատվական հոսքի հետքն աննախադեպ աղքատ է։ Իհարկե, համացանցը ալեկոծեց հասարակությունը, և մենք տեսանք նորաձևության ուրիշ կտրվածք, երբ սկսեցին ավելի հաճախ խոսել էլեկտրոնային  գրադարանի մասին, այն մասին, որ շատ գրքեր են ներբեռնում և ունեն հսկայական թվային հարստություն։ Բայց ի՞նչ են ներբեռնում: Ինչո՞ւ: Զգո՞ւմ  են այդ գործողությունների ձևականությունը: Գիտե՞ն արդյոք՝ ովքեր են այդ գրքերը ստեղծել: Հասկանո՞ւմ են արդյոք այն մարդկանց, ովքեր իրենց գաղափարներն ուզում են մեզ փոխանցել, կամ գուցե անցյալն ու ներկան միացնել իրար և տեղափոխել ապագա: Հասկանո՞ւմ են արդյոք, որ իմաստ չունի նախնիների հետ զրուցել, եթե չես սովորել լսել։
Տեղեկության էլեկտրոնային կրիչի ապակե զրահը որոշ իմաստով դառնում է մարդու թշնամին: Որոնողական վերացական հարցումները չեն կարող գրքի հետ լիարժեք շփմանը փոխարինել:
Նշանավոր գրքերը մեր անցյալն են, ներկան և ապագան: Ժամանակից վեր կանգնած գրականությունը ուղեցույց է, որն օգնում է ահնատին՝ փնտրելու իրեն այս բարդ աշխարհում: Որքան խորն ենք մենք դրանք ճանաչում, այնքան մարդկության հիշողության մեջ ավելի են ամրապնդվում Արիստոտելը, Պլատոնը, Սենեկան։ Ինչպես գրում է Լոկկը, թեև մենք որոճացող ցեղատեսակ ենք, բավական չէ բազմաթիվ գրքերով մեր ուղեղը լցնելը, քանի որ դրանք մեզ ուժ ու օգուտ չեն տա, եթե մի լավ չծամենք ու չմարսենք:
Բայց ինչպե՞ս ընթերցումը դարձնել իսկապես խորը։ Ինչպես ազատագրել, ինչպես գրում է Իլյինն իր «Վերադարձ» գրքում, հոգևոր կարողությունների ու ընդունակությունների ողջ ուժը, որ գտնենք հոգևոր ճիշտ լարումը և բացենք գեղարվեստական պայծառատեսության շնորհը՝ հասկանալու համար ստեղծագործությունը։ Մեթոդաբանություն, գործիքներ, նույնիսկ մի ամբողջ գիտություն են ստեղծել և շարունակում են ստեղծել հայրենական ու արտասահմանյան հետազոտողները։ Հայտնի է ընթերցանության գիտության մասին Տոլստոյի, Կոֆեևի, Պովարնինի, Ռուբակինի և շատ ուրիշ գիտնականների ու գրողների հսկայական ներդրումը: Անվիճելի է, որ Ադլերի՝ Սան-Ֆրանցիսկոյում Փիլիսոփայական հետազոտությունների և Չիկագոյում մեծ գաղափարների ուսումնասիրման ինստիտուտի հիմնադրի աշխատությունը իր ներդրումն ունի հոգու և մտքի դաստիարակման այս կենսականորեն կարևոր ուղղության մշակման գործում։ Ադլերն ստեղծել է մի մեթոդ՝ գրքերի աշխարհներով «թենիս խաղալ» ցանկացողների համար, ընդհանուր ռազմավարության և կանոնների մշակման մի ձեռնարկ, որոնցով պիտի ղեկավարվես ցանկացած գիրք կարդալիս, որ արտադրվեն երջանկության հորմոններ և ընկալման մաքրություն, ընթերցանության արվեստին հասու լինելուց էլ հաճույք ստանաս։ Մի կողմից նա մեզ նորից ընկղմում է ընթերցանության ուսուցման մեջ, մյուս կողմից զրկում է պատրանքից մեր՝ գիրքն ընկալելու առումով այն պատգամախոսի նման, որն ազդարարում է ճշմարտությունը, որ ոչ թե պիտի պարզապես լսենք, այլ ապրենք՝ հասնելու համար մեր հոգևոր ակունքներին։

Ընթերցանությունը հաղորդակցման միջոց է: Այն, ինչպես Սոկրատն է ասել,  ճշմարտությունը որոնելու ուղղորդող երկխոսություն է հաստատում ընթերցողի և հեղինակի միջև: Իսկ ճշմարտությունը միշտ փախչում է. հարկավոր է լինում փնտրել ու հասնել նրան՝ ընդունելով նախնիների փորձը, ավելացնելով սեփականը: Չհասկանալով գրածը, չշոշափելով հեղինակի աշխարհայացքի արմատները, չբեկելով դրա բովանդակությունը սեփական գիտակցության մեջ՝ ընթերցողը չի կարող ամբողջովին գնահատել ստեղծագործության խորությունը: Ընկալունակության աստիճանի տարբերությունն էլ պայմանավորում է գրքի հաջողությունը որոշ ընթերցողների շրջանում և ուրիշների հիասթափությունը։ Մորտիմեր Ադլերի աշխատությունները ոչ միայն գիտություն են այն մասին, թե ինչպես է պետք կարդալ, այլև տեղեկությունն ընկալելու մի յուրօրինակ ժամանակակարգ, որը պիտի անցկացնենք մեր մաղով։ Ինչպես նշել է Պովարնինը, հարկավոր է համակարգված մտածողություն, քանի որ «մտքի մշակույթը» ձեռք է բերվում  մտածողության աշխատանքով և կարգապահությամբ։ Միայն այդ դեպքում է հնարավոր դառնում հագենալ հոգևոր առողջ սննդով, որպեսզի արիստոտելավարի գտնենք մարմինը, ոգին ու միտքը դաստիարակելու «ոսկե միջինը» և սթափ գնահատենք իրադարձությունը։
Այս աշխատության մեջ ի՞նչն է հատկապես արժեքավոր։
Նախ՝ Ադլերը ընթերցանությունը համարում է ոչ թե զվարճանք, այլ լուրջ մտավոր աշխատանք՝ անընդհատ ուսուցանմամբ, զգացմունքների, մտածողության մարզմամբ, ինչը մենք ներքուստ չենք գիտակցում։ Դա մի գործընթաց է, որի ժամանակ մարդու գիտակցությունը «հաղթահարում է նոր բարձունքներ բացառապես իր ջանքի շնորհիվ»։ Ընթերցանությանը հասու մարդուց պահանջվում են համբերատարություն, սովորություն և գիտակցում, որ լավագույն արդյունքի մարդ հասնում է մշտական մարզումներով, ինչպես սպորտում է։ Երբ մկանները հարմարվում են նոր պայմաններին, աստիճանաբար մշակվում է մկանային հիշողություն։ Դա նման է սար բարձրանալուն. եկել ես նվաճելու, իրականացնելու քո հավակնությունները, զվարճանք կամ տեղեկություն ստանալու։

Երկրորդ՝ Ադլերը ինքնաքննադատության օրինակ է ցույց տալիս ընթերցանության՝ իր սեփական հմտությունների առումով։ «Ես հստակ գիտակցում եմ՝ ինչ չեմ կարողանում և, հնարավոր է, ինչու չեմ կարողանում»։ Նա հաճախ խոստովանում է, որ եղել է ժամանակ, երբ ինքն զգացել է «ողջ աշխարհը գրպանում»։ Բայց, բարեբախտաբար, եկել է գիտակցության, որ քոլեջում ստացած գիտելիքը միֆ է։ «Որպեսզի գիրքը հասկանայի, ես կարդում էի ոչ թե հենց գիրքը, այլ դրա մասին»։ Նման հրապարակային ինքնագնահատականը, մեր կարծիքով, ինտելեկտի բարձրագույն ձևն է։ Չէ՞ որ անհատականություն դառնալու գործընթացը անցնում է այն գիտակցության միջով, թե ինչքան քիչ բան ենք կարողանում ու գիտենք։

Կաշառող է այն, որ Մորտիմեր Ադլերի գիրքը հրահանգչական բնույթ չունի, սա պարզապես նրա մտորումն է անցյալի և ներկայի մասին, այն մասին, թե որքան խելամիտ է գրքի հետ «շփվելը»։ Որևէ դիդակտիկություն չկա այնպիսի նշանավոր գրքերի ընթերցանության նրա դասընթացներում, ինչպիսին Ջոն Էրսկինինն է, և կարդացածի մասին զրույցներում, որոնք դասավանդողի հետ միասին հաստատում են անցյալի և ներկայի ճշմարտությունները։ Բայց ցանկություն կա այդ ճանապարհը կրկնելու։

Նկարագրելով ընթերցանության միջոցով անհատականություն դառնալու գործընթացը՝ Ադլերն ընդգրկում է նաև արվեստի մյուս տեսակները՝ համեմատելով նրա հետ, թե ինչպես ենք մենք կարողանում երաժշտություն լսել, նկարներ դիտել։ Չէ՞ որ ստեղծագործության մեջ ամեն ինչ միասնական է։ Եվ սա խորություն է ավելացնում գրքի մասին նրա գրքին։ Ընկղմվելով այս անգին տրակտատի մեջ՝ խոր ցավով հասկանում ես, թե առաջ կարդացածներիցդ որքան շատ բան անցել է գիտակցությանդ կողքով՝ հետք անգամ չթողնելով։ Բայց միշտ էլ ընթերցանության որակը բարձրացնելու հնարավորություն կա, որի արդյունքում միշտ կկարողանանք գրքերով արյունավետ սովորել։ Ինքնակրթությունն ու ինքնազարգացումը անհրաժեշտ են գործունեության տարբեր ոլորտներում. Դա փաստ է։ Եվ սեփական ընդունակությունները զարգացնելու առաջ ոչ մի խոչընդոտ չկա։ Ադլերի խոսքերով՝ գրեթե «բոլոր նշանավոր գրքերը՝ մարդու մտածողության ցանկացած ոլորտից, հասանելի են յուրաքանչյուրի հասկացողությանը, ով օժտված է մտավոր սովորական ընդունակություններով»։ Հարկավոր է միայն սովորել նրանցից, ովքեր մեզ գերազանցում են, ճանաչել ուսուցիչներին և հասկանալ, թե ինչպես նրանցից սովորենք։ Ընթերցել սովորելը «քեզ ընկալելու զուգահեռ ձև է» և կարդացածի համեմատական վիրտուալ վերարտադրումը, սեփական ապրած կամ ապրվող փորձի հետ համեմատումը, ինչպես նաև այդ համեմատության մեջ սեփական աշխարհընկալման ուղղումներ անելը։ Դրա համար էլ այս ձեռնարկի ընթերցանության ժամանակ ձգտում է առաջանում ավելի խորը թափանցելու այս ստեղծագործության մեջ և հասնելու նշանակալից գրքերի տրամաբանական ընկալմանը։ Մորտիմեր Ադլերի այս մեծ աշխատությունը հարկ է, որ դառնա յուրաքանչյուրիս սեղանի գիրքը, որը պետք է ոչ միայն կարդալ, այլև օգտագործել շրջակա աշխարհը հասկանալում, որ ինքդ զգաս, մտածես, ապրես, որ սկսես ինքդ ապրել։

Համար:
Կրթական աստիճան:

Оставьте комментарий

Filed under Գրադարանագիտություն

Գիտե՞ք որ…

Գիտե՞ք որ…

Գրադարանների պատմությունը շատ հին է: Գրադարանները գոյություն են ունեցել դեռ մեր թվարկությունից առաջ: Ասորեստանի թագավոր Աշշուրբանիպալը, մեր թվարկությունից առաջ 7-րդ դարի կեսերին, Նինվեի պալատում ուներ սեպագիր կավե աղյուսակների մեծ հավաքածու: Հին Եգիպտոսում գրադարանները գոյություն են ունեցել տաճարներին կից: Նրանցից օգտվել են քրմերը: Անտիկ աշխարհի գրադարաններից հայտնի են`Ալեքսանդրիայի գրադարանը, որը հիմնադրվել է Պտղոմեոսի կողմից և մինչև այրվելը (մեկ դար մեր թվարկությունից առաջ) իր ֆոնդերում ունեցել է 700.000 միավոր: Պերգամի գրադարանը, որը հիմնադրվել է 3-րդ դարում մեր թվարկությունից առաջ, իր ֆոնդերում, մեր թվարկության 1-ին դարում, ունեցել է 200.000 միավոր ձեռագիր: Հին Հռոմի տաճարներին կից գոյություն են ունեցել հանրային գրադարաններ: 5-րդ դարում այդպիսի գրադարանների թիվը հասել է 30-ի:

Գիտե՞ք որ…

Եվրոպայում (Գերմանիայում) 1-ին գիրքը տպագրվել է 1440թ. Գուտենբերգի կողմից, Ռուսաստանում 1564թ.-ին Հակոբ Մեղապարտի կողմից:
Գրքի տպագրության գյուտից հետո գրքերի քանակը խիստ աճում է: Ծավալվում են գրադարանների ֆոնդերը: Որքան մեծանում է գրադարանների գրքային ֆոնդը, այնքան բարդանում և գիտական բնույթ է ստանում գրադարաններից օգտվելու, գրքերը դասավորելու տեխնիկան: Գրադարնների թվի, նրանց պարունակության միավորների աճման հետ մեկտեղ հանդես են գալիս նաև ֆոնդերից օգտվելու համար գրացուցակներ, այդ ֆոնդերը դասավորելու կանոններ, գրքերը պահելու ձևեր և կազմակերպական այլ միջոցներ: Պահպանվել են մի շարք հին գրադարանների գրացուցակների մնացորդներ: Դրանցից ամենահինը համարվում է 18-րդ դաորւմ մեր թվարկությունից առաջ կազմած Եգիպտոսի Էֆդու տաճարի «Կաշվե մեծ փաթեթներով գրքեր պարունակող արկղերի ցուցակը» : Այն փորագրված է այդ տաճարի պատին, Ալեքսանդրիայի հանրահայտ գրադարաններից պահպանվել է այդ գրադարանի գրադարանավար Կալիմախի կազմած ցուցակը, որը հայտնի է «Կալիմախի աղյուսակներ» անունով: Ուրեմն, դեռ դարեր առաջ, գրադարանների ստեղծման հետ մեկտեղ ստեղծվեցին նաև գրադարաններից օգտվելու ձևեր և կանոններ:

bookmap

Ամենամեծ գիրքը

Վերջերս Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառում Ավստրիական հրատարակիչ Gordon Cheers-ը ներկայացրեց Millenium house –ում աշխարհում ամենամեծ (չափերով) գիրքը:

Դա մեր երկրագնդի ատլասն է 6×9 ոտնաչափով: Ընդամենը հրատարակվել է 31 օրինակ, իսկ մեկ օրինակի վաճառքի գինը կազմել է 100.000 (հարյուր հազար) դոլլար: Առաջին օրինակը գնել է ոմն արաբական շեյխ:

Թարգմանեց Մարի Գաբանյանը
Աղբյուր` http://today.msnbc.msn.com/id/39543643/ns/today-books/

Երկրագնդի հնագույն գիրքը

Թվագրված է մ.թ.ա 3350թ, որը հայտնաբերվել է Թեբե քաղաքի դամբարանում: Այժմ այդ պապիրուսը գտնվում է Փարիզի Ազգային գրադարանում:Բրիտանական թանգարանի գրադարանում պահպանվում է մոտ 45մ երկարություն ունեցող Հարրիսի պապիրուսը:

շխարհի ամենա՜-ամենա՜ գրքերը…

Հայաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների քաղաքացիների երևի 90 տոկոսի տանը կգտնեք մուգ շագանակագույն հանրագիտարանը (էնցիկլոպեդիա): Դրանք բավական մեծ են ու հաստ, բայց, հավատացե՛ք, դրանցից ավելի հաստ, մեծ ու ծանր և, հակառակը, փոքր գրքեր կան:
Աշխարհի ամենամեծ գիրքը գտնվում է Ամստերդամի թանգարաններից մեկում: Այն կոչվում է «Ծովային օրենքների հավաքածու»: Նրա երկարությունը 1 մետր 70 սանտիմետր է, լայնությունը` 4 մետր, իսկ հաստությունը` 1 մետր 52 սանտիմետր: Աշխարհի ամենաթանկ գիրքը Ժոզեֆ ֆորեի «Ապոկալիպսիսն է»: Այն արժե 100 միլիոն դոլար: Գիրքն այժմ գտնվում է Ֆրանսիայի ժամանակակից արվեստի թանգարանում: Գրքի քաշը 120 կիլոգրամ է: Աշխարհի ամենածանր գիրքը գտնվում է Լոնդոնում: Նրա քաշը 320 կիլոգրամ է: Իսկ ամենափոքր ու թեթև գրքերը 12 հատ են: Սրանք տեղավորվում են թեյի գդալի մեջ: Այդ թվում են Ղուրանը, 12 հազար բառ պարունակող անգլերենի բառարանը, Գալիլեյի բանաստեղծությունների հավաքածուն, Նոր կտակարանը, Ռոբերտ Բերնսի ստեղծագործությունների հավաքածուն, ֆրանսիական և անգլիական տեղեկատուներ, Մովսեսի օրեքները, հնդկական Գիտա գիրքը, իռլանդական և շոտլանդական երգերի ժողովածուն, Ֆրանսիայի սահմանադրությունը, ինչպես նաև Լինկոլնի ելույթներից մեկը: Ի՜նչ լավ կլիներ, որ մեր գրադարանը ևս ունենար այդ գրքերից մեկը: Պատկերացնու՞մ եք` ինչքան մարդիկ կգային նայելու ու հիանալու մեր գրադարանով ու գրքերով:

Оставьте комментарий

Filed under Գրադարանագիտություն

ՀՀ օրենքը ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ մասին

Ընդունվել է 21.03.2012

Оставьте комментарий

Filed under Գրադարանագիտություն

Media library as the main and component part of the Curriculum Implemented in our School

Media library as the main and component part of the Curriculum Implemented in our School

The media library site as a component part of educational process collects and introduces materials about various aspects. To start with the library digitized all the textbooks, supplementary materials implemented in our complex, according to our syllabuses.
During our work we started to introduce articles, video-films, audio-books, newspapers and magazines. Media library has set a task to become a modern library and is being enriched with electronic supplies day by day. As a result we have more readers with their comments. In the library website the readers can get information about the list of the books available in the library. The books are in alphabetical order and in different languages. The list includes different sections; digital books, digital textbooks, video-films, educational materials. Читать далее

Оставьте комментарий

Filed under Գրադարանագիտություն

Медиабиблиотека-составляющая и основная часть осуществляемых в учебном комплексе программ.

Медиабиблиотека-составляющая и основная часть осуществляемых в учебном комплексе программ.

Сайт библиотеки, как составляющая часть учебного процесса, собирает и часть за частью представляет материалы самых разных учебных дисциплин. 

Вначале  медиабиблиотека оцифровала все общеобразовательные учебники, дополнительные материалы, учебники и рабочие тетради, соответствующие осуществляемым в учебном комплексе программам, книги издательства “ Шагик”. В процессе работы периодически начали помещать соответствующие учебным программам материалы, видеофильмы, аудиокниги, статьи, газеты и журналы. Медиабиблиотека поставила перед собой задачу придать библиотеке соответствующий времени дух  и час за часом обогощается электронными ресурсами. В результате имеем больше читателей, что видно из того, сколько человек прочитали данный материал, его комментариев, телефонных звонков. Современный дух библиотеке придает каталог ресурсов сайта. Используя каталог, читатель получает информацию о списке имеющихся в наличии книг, который составлен в алфавитном порядке, на разных языках. Список вбирает в себя также следующие разделы: книга, цифровая книга, аудиокнига, видеоматериал, материалы учебного комплекса. Читать далее

Оставьте комментарий

Filed under Գրադարանագիտություն

На уроке технологии — медиабиблиотека

На уроке технологии - медиабиблиотека

Чтение в жизни грамотного человека занимало и будет занимать основное место.

 Нет ни дня , чтобы перед вашими глазами не было бы текста. Не важно из каких источников мы получаем информацию : будь то бумажный носитель или электронный. Одной из важных задач библиотекаря школы на сегодняшний день является научить ориентироваться в океане информации. Учащиеся должны должны знать о строении книги . Каждый человек пользуется библиотекой. Значит, все должны знать о сердце библиотеки – каталоге. Где искать информацию, если не умеешь ориентироваться в каталогах? Читать далее

Оставьте комментарий

Filed under Գրադարանագիտություն